Տնտեսություն 

Չին-ամերիկյան տնտեսական պատերազմը խորանում է

ԱՄՆ-ը հրապարակել է Չինաստանից ներկրվող ապրանքների անունները, որոնց համար նախատեսվում է 25 տոկոս մաքսատուրք սահմանել:

Այս որոշումը ներառված է այն միջոցառումների շարքում, որոնք Վաշինգտոնը ձեռնարկել է  «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքար» անունը կրող հուշագրի շրջանակներում:

Վերոնշյալ ցուցակում, մասնավորապես, հայտնվել են Չինաստանից ներկրվող ավտոմեքենաները, մոտոցիկլետները, երկաթուղային տրանսպորտային միջոցները, բժշկական սարքավորումները, ավիացիոն պահեստամասերը և այլն: Ընդհանուր առմամբ ցուցակում հայտնվել է 1,3 հազար անուն ապրանք:

Չինական կողմն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Պեկինը  պատրաստ է համարժեք  պատասխան տալ  Վաշինգտոնին:
Ավելի վաղ Չինաստանը մաքսատուրքեր էր սահմանել ԱՄՆ-ից ներկրվող մրգերի, հյութերի և խոզի մսի համար՝ պատասխանելով ԱՄՆ-ի քայլին, որի իշխանությունները մաքսատուրքեր էին սահմանել Չինաստանից ներկրվող պողպատի և ալյումինի համար:

 

Նույն շարքից