Տնտեսություն 

Հրազդանում գործող հացի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող և անհատ ձեռնարկատեր Օնիկ Նազարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:

Ինչպես Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ՍԱՊԾ տեսուչներն արտադրամասում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ արտադրության տեխնոլոգիական գործընթացն իրականացվել է առանց տեխնոլոգիական հրահանգի, վարչատնտեսական և կենցաղային բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից,  թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվներին: Պարզվել է նաև, որ արտադրողի կողմից չի իրականացվում հումքի, պատրաստի արտադրանքի և տոխնոլոգիական գործընթացների նկատմամբ լաբորատոր հսկողություն:

Ծառայությունը նշված խախտումները վերացնելու համար տվել է հանձնարարակններ և սահմանել ժամկետ:

 

 

Նույն շարքից