Այսօր՝ ապրիլի 4-ին ՀԾԿՀ-ն նիստի ժամանակ որոշում կայացրեց, որի համաձայն «Վեոլիա ջուր» ընկերությունը տուգանվեց 5 միլիոն դրամի չափով:
Տուգանքի համար հիմք է հանդիսացել երկու դիմում, որոնցից մեկը ներկայացրել է Արմավիրի մարզի Այգեկ համայնքի բնակիչ Արզուման Հարությունյանը, մյուսը՝ Փարաքարի բնակիչ Նիկոլայ Հարությունյանը:
Դիմումներից առաջինի համաձայն, ընկերությունը ժամանակին չի իրականացրել ջրամատակարարումը, իսկ երկրորդի՝ առհասարակ հրաժարվել է ջուր մատակարարել:
Հավելենք, որ ընկերությունն ընդունել է իր սխալը: