Տնտեսություն 

Գյուղնախարարն այցելել է ձկնաբուծարաններ

analitik.am

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արարատի մարզ: Նախարարն այցելել է մարզի «Էկոֆիշ Թրեյդ» եւ «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.»   ձկնաբուծարաններ:


Վերոնշյալ ընկերությունները պատրաստակամություն են հայտնել  ջրի խնայողության նպատակով ներդնել ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգեր:


Աշխատանքային այցը նախարարը սկսել է Զորակ գյուղի «Էկոֆիշ Թրեյդ» ընկերությունից: Նախարարը շրջայց է կատարել ընկերությունում,  զրուցել է աշխատակիցների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով Հայաստան ժամանած գերմանական   E.M.F-ի  ընկերության մասնագետ Լ. Լեբուսի հետ, ով ևս կարծում է, որ պետք է անցում կատարվի ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգին, քանզի անհամեմատ մեծ ծավալներով ջուր է օգտագործվում:


Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է աշխատանքային խմբի կատարած աշխատանքը. «Կարևորելով Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի ռացիոնալ օգտագործման հանգամանքը, ՀՀ Նախագահի մոտ 2013 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարվել  է գործնական քայլեր կիրառել Արարատի եւ Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարաններում ջրի խնայողական համակարգերի, մասնավորապես,  կիսափակ կամ փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգերի ներդրման ուղղությամբ:


ՀՀ գյուղատնտեսության նախարարության խնդրանքով հանրապետություն  են  ժամանել «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության եւ դանիական` «Բիոմար»ընկերության փորձագետները, որի արդյունքում մշակվել է  ջրի կիսափակ համակարգի ներդրման տիպային նախագծեր»,- նշել է նախարարը:


ՀՀ գյուղատնտեսության  նախարարն այնուհետ այցելել է Սիփանիկ գյուղում գտնվող «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.» ՍՊԸ : Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին եւ   զբաղվում է թառափազգի, ծիածանափայլ ու ոսկեփայլ իշխանի եւ կարմրախայտ տեսակի ձկների բուծմամբ:


Նախարարն այցի ավարտին  անդրադարձել է կիսափակ ջրամատակարարման համակարգի ներդրման  կարեւորությանը. «Այս համակարգի ներդմամբ մենք կտրուկ կնվազեցնենք  ձկնաբուծության նպատակով օգտագործվող Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի պաշարները: Վերոնշյալ  տեխնոլոգիան թույլ էտալիս ձկնաբուծական ավազանի ելքային ջրերի 70%-ը դարձյալ օգտագործել: Քանզի օգտագործված ջուրը, մեխանիկական եւ կենսաբանական ֆիլտրերի միջոցով մաքրվելուց եւ թթվածնով հարստացվելուց հետո, հետ է մղվում  ձկնաբուծական ավազաններ»,- ասել է նախարարը:

Նույն շարքից