Տնտեսություն 

Հարկային արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը այսօրվա նիստում հարկային արտոնություն է տալու գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Վերջինս իրեն պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերության համար Թուրքիայից և  Ուզբեկստանից 706 միլիոն դրամի տրիկոտաժե գործվածք, թելեր, կոճակներ և այլ տեքստիլ պարագաներ է ներկրել: Ընդ որում՝ կառավարությունը գերակա ոլորտ է համարում այդ բիզնեսը:

«Բավարարել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի  նկատմամբ»,- նշված է կառավարության որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերության տնօրենը Սամվել Ալեքսանյանի դուստրն է՝ Աստղիկ Ալեքսանյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից