Տնտեսություն 

Սամվել Ալեքսանյանի գործերը լավ են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնեսը շարունակում է էլ ավելի ընդլայնվել: Մեր տեղեկություններով, այս տարի նախատեսված է ևս 5 «Երևան Սիթի» սուպերմարկետներ բացել:

«Երևան Սիթի»-ի գլխամասային գրասենյակից մեր թղթակցի հարցին ի պպատասխան նշել են, որ առայժմ երկու «Երևան Սիթի»-ի բացումն է հստակ՝ Տիգրան Մեծ և Րաֆֆի փողոցներում, մնացածի մասին մանրամասներ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ Տիգրան Մեծ փողոտա-37 շենքում շուտով բացվելու է հերթական «Երևան Սիթի» սուպերմարկետը: Մինչ այդ այնտեղ գործում էր ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» սուպերմարկետը:

Մեր տեղեկություններով՝ Ջրվեժում գտնվողն «Կրպակ» սուպերմարկետի փոխարեն նույնպես «Երևան Սիթի» է բացվելու: Եվս 5-ով «Երևան Սիթի» սուպերմարկետների ավելանալու դեպքում՝ դրանց թիվը կդառնա 26»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից