Կառավարության որոշմամբ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 5-ին: Ընկերությունը թեթև արդյունաբերության ոլորտում նախատեսում է իրականացնել 706,3 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 80 նոր աշխատատեղ՝ 70 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի մի մասը՝ 683,8 մլն ՀՀ դրամը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը՝ 833,6 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, իսկ 2,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը՝ Իտալիա։
Հավելենք, որ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին: