Տնտեսություն 

Պուտինի շրջապատի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների գործում կարևոր դերակատարում է ունեցել հետախուզությունը

analitik.am

NBC-ն հայտնում է, որ ամերիկյան հետախուզությունը կարևոր դերակատարում է ունեցել այն հարցում, թե ռուսաստանցի որ օլիգարխների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն ԱՄՆ-ի կողմից, ինչի մասին Վաշինգտոնը պատրաստվում է հայտարարել այսօր՝ ապրիլի 6-ին:

Հեռուստաընկերության աղբյուրը նշել է, որ անուններն ընտրելու համար շաբաթներ են անհրաժեշտ եղել, և հետախուզությունը լուրջ աշխատանք է կատարել այդ հարցում:

Bloomberg գործակալությունն էլ իր  հերթին գրում է, որ պատժամիջոցները կարող են վերաբերել 6-10 ռուսաստանցու, որոնք, այսպես կոչված, օլիգարխներ են: Սակայն այս թիվը դեռ հաստատված չէ:

Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Սպիտակ տունն իր որոշման մասին հայտարարելու է ապրիլի 6-ին:

Նույն շարքից