Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ԵԼ շրջանակներում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի և զինագործների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքի մասին՝ նշելով, որ վերջինս կարող է մի քանի շաբաթ բաց թողնել:
Ֆրանսիացու խոսքերով, նախնական տվյալներով, Մխիթարյանը վնասել է ծնկի կենտրոնական կապանները: Սակայն սրանք միայն նախանական տվյալներ են, իսկ ամեն ինչ պարզ կլինի ավելի ուշ:
Վենգերը հույս է հայտնել, որ իր մտավախությունն իրականություն չի դառնա, և Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա ավելի շուտ:
Ամեն դեպքում մի բան հաստատ է՝ Մխիթարյանը բաց է թողնելու Անգլիայի առաջնության շրջանակներում «Սաութհեմփթոնի» դեմ կիրակի օրը կայանալիք հանդիպումը: