Տնտեսություն 

Հայաստանը պատրաստվում է ձմեռային զբոսաշրջիկներ ընդունել

analitik.am

Հայաստանը պատրաստ է ձմեռային զբոսաշրջությանը: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Սակայն, նրա խոսքով, պետությունը դեռ շատ անելիքներ ունի այս ոլորտում: 

«Ուրախալի է նաև, որ ձմեռային զբոսաշրջության ակտիվություն է նկատվում, Ամանորի օրերին մեր հանգստավայրերը հիմնականում զբաղված են լինում տեղացի զբոսաշրջիկներով, այդ օրերին օտարերկրյա զբոսաշրջիկներ նույնպես ունենում ենք, որոնք միայն մեկ տեղ չեն անցկացնում այդ օրերը, շրջում են Հայաստանում»,- ասաց Մ. Ապրեսյանը: Նրա խոսքով՝ 11.3%-ով ավելացել է ներգնա զբոսաշրջիկների թիվը: Այս տարվա 9 ամիսների ընթացքում ներքին զբոսաշրջությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 30%-ով:

Նույն շարքից