Տնտեսություն 

2017 թվականի աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամը

analitik.am

Թղթադրամների միջազգային հանրությունը (IBNS)  2017 թվականի աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամ ճանաչել է շվեյցարական 10 ֆրանկանոց թղթադրամը: Այս մասին ասված է կազմակերպության կայքում:

Լավագույն թղթադրամն ընտրելիս մասնագետները կարևորել են դրա դիզայնը, գեղարվեստական արժեքը, գույների համադրությունը, բալանսը և այլն: Բացի դրանից, կարևոր նշանակություն է ունեցել նաև թղթադրամի հուսալիությունը՝  թե որքանով է այն պաշտպանված կեղծվելուց:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է շոտլանդական 10 ֆունտանոց թղթադրամը, որին հաջորդում է կանադական 10 դոլարանոցը:

Նույն շարքից