Տնտեսություն 

ԱԺ-ն և Ֆինանսների նախարարությունը լսումներ կանցկացնեն ՄՄ-ի տնտեսական օգուտների մասին

analitik.am

2014-ի հունվարի վերջին ԱԺ-ն և Ֆինանսների նախարարությունը լսումներ կանցկացնեն Մաքսային միության անդամակցության տնտեսական օգուտների մասին: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:


«Մենք արդեն պայմանավորվել ենք Ֆինանսների նախարարության հետ, որ բաց լսումներ կկազմակերպենք, որին կհրավիրենք բոլոր շահագրգիռ անձանց ու կքննարկենք նրանց հուզող խնդիրները, որոնք կապված են Մաքսային միության շրջանակներում հայկական ձեռնարկությունների տնտեսական գործունեության հետ»,-ասել է Այվազյանը:


Քննարկումները կվերաբերեն Հայաստանի ազգային մաքսատուրքերը միասնական մաքսատուրքերին հավասարեցնելուն, ինչպես նաև երկրի համար կարևոր որոշ ապրանքների մասով միասնական մաքսատուրքերի կիրառման հետաձգման հնարավորությանը:

Նույն շարքից