Ռոսսելխոզնադզորը հայտնում է, որ վերջին շրջանում խիստ շատացել են դեպքերը, երբ փորձ է արվում Բելոռուսի տարածքով կեղծ թղթերով թուրքական լոլիկ ներմուծել Ռուսաստան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ միայն 2018 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում նմանատիպ 23 դեպք է գրանցվել: Բոլոր դեպքերում էլ հայտնաբերված լոլիկը ոչնչացվել է: Մասնավորապես հայտնվում է, որ ընդհանուր առմամբ ոչնչացվել է 454 տոննա լոլիկ:
Ռուսական համապատասխան ծառայությունների պնդմամբ, ներկրվող մթերքի անօրինական շրջանառությունը խիստ բացասական ազդեցություն է ունենում օրինական բիզնեսի վրա: