Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդիկ ամերիկյան վերջին պատժամիջոցներից հետո մեկ օրում կորցրել են 12 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Ռոսբալթը:
Forbes-ի տեղեկություններով, ամենաշատ գումար գորցրել է Օլեգ Դերեպասկան՝ ավելի քան 1,3 միլիարդ դոլար: 1,3 միլիարդ է կորցրել նաև Վլադիմիր Պոտանինը, ում հաջորդում են 908 միլիոն կորցրած Վիկտոր Վեքսելբերգը և 813 միլիոն կորցրած Սուլեյման Քերիմովը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆիննախը Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումների մասին հայտարարեց ապրիլի 6-ին: