1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Բուլղարիայի հավաքականի դարմասն ուղարկած Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստ Նեգրետե Արիասի գոլը ճանաչվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության լավագույն գոլ: Այս մասին ասված է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:
Հատկանշանական է, որ այս առաջնությունում աշխարհն ականատես եղավ նաև Արգենտինայի հավաքականի առաջատար Դիեգո Մարադոնայի գոլին, որը նա ուղարկեց Անգլիայի հավաքականի դարպասը՝ ձեռնունայն թողնելով եվրոպական հավաքականի գրեթե ամբողջ թիմին: