Տնտեսություն 

Ռուսաստանի պետդուման հավանություն է տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ առանց մաքսատուրքերի առևտրին

analitik.am

Ռուսաստանի պետդուման վավերացրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ առանց մաքսատուրքերի առեւտրի մասին համաձայնագիրը:


Համաձայնագիրը մշակվել է «Վրաստանի կազմից դուրս գալուց հետո այդ երկրների ապրանքների նկատմամբ սակագնային կարգավորման միջոցառումներ կիրառելու արդյունքում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով», ասել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:


Ռուսաստանի և այդ երկու հանրապետությունների միջև դեռևս 2012-ին ստորագրված այդ համաձայնագրերով առանց մաքսատուրքերի ապրանքաշրջանառության ռեժիմ է հաստատվում:

Նույն շարքից