Այն բանից հետո, երբ ապրիլի 6-ին ԱՄՆ ֆիննախը հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդիկ կորցրել են արդեն ավելի քան 16 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ ամենաշատը կորցրել է Վլադիմիր Պոտանինը, ում կորուստը կազմում է 2,2 միլիարդ դոլար: Հարկ է հայտնել, որ Պոտանինը պատժամիջոցների թիրախում չէ, սակայն այդ ցանկում հայտնվել է նրան պատկանող խոշորագույն ընկերություններից մեկը:
Պոտանինին հաջորդում է Վագիթ Ալեքպերովը, ով կորցրել է 1,37 միլիարդ դոլար: Իսկ եռյակը եզրափակում է Վիկտոր Վեքսելբերգը՝ 1,28 միլիարդ դոլար կորուստով: