Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է նվազեցնել ներկրվող ավտոմեքենաների համար սահմանված մաքսատուրքերը և երկրում բարելավել ինտելեկտուալ սեփականության պաշտպանության մակարդակը, հայտնում է Associated Press –ը:
«Չինաստանի բաց դռները չեն փակվելու, հակառակը՝ դրանք ավելի լայն են բացվելու»,-հայտարարել է Ծինփինը:
Գործակալությունը պնդում է, որ այս հայտարարությամբ Պեկինը ցանկանում է թուլացնել լարվածությունը, որը վերջին շրջանում գոյություն ունի ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում: Իր ելույթում Չինաստանի ղեկավարը չի հիշատակել Դոնալդ Թրամփի մասին, սակայն խոսել է այն ոլորտներում բարեփոխումների մասին, որոնք կարևոր են ԱՄՆ-ի համար:
«Նախագահ Սիի ելույթը կարող է շատ լավ հիմքեր ստեղծել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկխոսություն սկսելու համար, որպեսզի հնարավոր լինի համաձայնության գալ ինտելեկտուալ սեփականության պաշտպանության մասով»,-հայտարարել է IHS Markit-ի տնտեսագետ Ռաջիվ Բիսվասը: