Տնտեսություն 

Վտանգավոր հավի միս է ներկրվել Հայաստան. Գյուղնախարարը պատրաստ չէ պատասխանել հարցին

«ՍԱՊԾ-ն արտոնել է, որ Հայաստանի Հանրապետություն ներկրվի  Ուկրաինայից հավի միս, որը խիստ վտանգավոր է քաղաքացու առողջության համար»,-այսօր՝ ապրիլի 11-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ դա բավարար չէ, 10 միլիոն դրամ էլ պարգևավճար է տրվել փորձագետներին:
Բացի դրանից, պատգամավորի խոսքերով, անվտանգության սերտիֆիկատ է տրամադրվել մինչև լաբորատորիաների հետազոտության արդյունքների ստանալը. «Սա անվտանգության խնդիր է ՀՀ-ի համար: Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի սրա համար»:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն ասաց, որ անպայման կուսումնասիրեն հարցը և կպատասխանեն, եթե խախտում եղել է համապաստախան մարդիկ կպատժվեն:

Բագրատյանն ասաց, որ խախտումը հստակ է՝ հավելելով, որ երեխաների անվտանգության խնդիր կա. «Ես հայտարարություն եմ անում՝ հիմնավորված Վերահսկիչ պալատի կողմից հրապարակված նյութով: Ո՞վ պետք է պատասխան տա ու ինչ պատիժ է նախատեսվում»:

Առաքելյանն ասաց, որ ինքն այս պահին պատրաստ չէ, հետո կպատասխանի:

Նույն շարքից