Տնտեսություն 

ԱՄՆ-ում համաձայնեցրել են բյուջեի երկարաժամկետ նախագիծը

analitik.am

Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների օրենսդիրները վերջապես համաձայնեցրել են ԱՄՆ՝ երկու տարի ժամկետով դաշնային բյուջեի նախագիծը: Նախագիծը գործելու է մինչև  2015թ հոկտեմբերի 1-ը:


Նոր փաստաթուղթը կփոխարինի բյուջետային համաձայնագիրը, որն ընդունվել էր 2013-ի աշնանը եւ որի համաձայն հաստատվում էր դաշնային պետական հաստատությունների ֆինանսավորման ժամկետը՝ մինչեւ 2014թ հունվարի 15-ը:


Համաձայնեցված նախագծի բոլոր մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում, հաղորդում է Reuters-ը:

Նույն շարքից