Միջազգային 

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անց են կացվել իրավունքի և ազատության սահմանափակումներով. ԵԱՀԿ դիտորդ

ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անց են կացվել իրավունքի և ազատության սահմանափակումների, մրցակցության բացակայության պայմաններում:

Ավելի վաղ ՌԴ ԿԸՀ-ից դիտորդ Անտոն Լոպատինը հայտարարել էր, որ ընտրությունների ժամանակ խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ հարևան Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում ձայների 86 տոկոսով հաղթեց գործող նախագահ Իլհամ Ալիևը՝ 4-րդ անգամ դառնալով երկրի նախագահ՝ այս անգամ արդեն 7 տարի ժամկետով:

Նույն շարքից