Տնտեսություն 

Իմ դեմ նոր պատվիրատուն նստած է հենց այստեղ՝ խորհրդարանի դահլիճում

analitik.am

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի դեմ նոր պատվիրատուն նստած է հենց այստեղ՝ խորհրդարանի դահլիճում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում հայտարարել է ինքը՝ Հովիկ Աբրահամյանը:


Միջադեպն սկսվել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների  մասին» օրինագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է 10  անգամ բարձրացնել արտեզյան ջրերի օգտագործման վճարները, որոնք օգտագործվում են Արարատյան դաշտավայրի ձկնաբուծարանները:


ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ անհանգստություն են արտահայտել օրինագծի հետ կապված՝ հայտարարելով, որ դրա հետեւանքով կարող է թանկանալ այդ ձեռնարկություններում բազմացվող ձուկը:


Ի պատասխան ընդդիմությունը հայտարարել է, որ իշխանությունը լոբբինգ է անում խոշոր ձկնաբուծական ընկերությունների շահերը, քանի որ դրանցից շատերը պատկանում են խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին:


«Ինչ վերաբերում է ձկնարդյունաբերության իմ բիզնեսին: Բիզնեսով զբաղվելը արգելվում  է պատգամավորին, բայց օրենքը թույլ է տալիս նաև կառավարման և այլ պրոցեսներով ունենալ բիզնես: Եվ ես չեմ ամաչի, որ ունենամ ձկրանրդյունաբերությունում բիզնես ու դրա մասին հայտարարեմ»,-ասել է ԱԺ նախագահը:


Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոշ քաղաքական գործիչներ որոնք զբաղվում են իմ նկատմամբ մամուլում պատվերներ տալով: «Փոքր երկիր է, ու մենք հստակ գիտենք՝ որ մամուլը ում կողմից է կառավարվում,  ով է այդ պատվերները հնչեցնում: Ինձ համար այսօր ևս մեկ պատվիրատու ի հայտ եկավ: Բազմաթիվ հոդվածներ կան, որ ես ունեմ ձկնարդյունաբերության օբյեկտ, զբաղվում եմ ձկնարդյունաբերությամբ ու փաստորեն պատվիրատուն դահլիճում նստած է (նկատի ունի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին. խմբ): Կա պատվիրատու այս դահլիճում, որ հոդվածները ինքն է պատվիրում, ու իմ ցանկում ևս մեկ պատվիրատու ավելացավ, որոնք իմ հետ կապված սուտ հերյուրանքներ են տարածում մամուլում»,-ասել է նա: 


Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մամուլին պատվերներ իջեցնեը հարիր չէ պատգամավորին և հորդորել է զբաղվել ընտանիքով, երեխաների դաստիարկությամբ: «Մարդիկ կան, նստած այստեղ-այնտեղ, աշխատասենյակում, տանը, որ լսում են՝ փողոցում հասարակությունը հավաքվել, դժգոհում է, վազում են այնտեղ ու սկսում են իրենք Քրիստոսի դերակատարություն ստանձնել, թե եկել ենք ժողովրդին օգնենք: Ամոթ է, ամոթ: Բոլորը հասկանում են, տեսնում են իրենց քաղաքական վարկը, պահվածքը… Կոնկրետ գործով, խորհուրդ եմ տվել, ոչ թե զբաղվել Աբրահամյանի նկատմամբ հոդվածներ պատվիրելով, գումարներ վատնելով, այլ՝ այդ գումարներ տանել մանկատներին, ծերանոցներին, սոցիալապես անապահով մարդկանց, հիվանդ երեխաներին, ոչ թե հարստացնել հաստավիզ մամուլի ներկայացուցիչներին, լրագրողներին: Ամոթ է»,-ասել է նա:


«Դիմելով բարեկամներին և քաղաքական գործընկերներին», ԱԺ նախագահը կոչ է արել գումարները ծախսել ոչ թե «սեւ PR»-ի վրա, այլ մանկատների եւ հիվանդ երեխաների: «Ահա թե ինչ պետք է անել, ոչ թե հարստացնել հաստավիզ լրագրողներին»,-հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Նույն շարքից