Միջազգային 

Պուտինը հայտարարություն է տարածել այս գիշեր Սիրիային հարվածելու մասով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ագրեսիայի դրսևորում է անվանել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից այս գիշեր Սիրիային հասցված հարվածը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Առանց ՄԱԿ-ի ԱԽ խորհրդի որոշման, ՄԱԿ-ի կանոնակարգի խախտումով, միջազգային իրավունքի սկզբունքների խախտումով տեղի է ունեցել ագրեսիայի դրսևորում ինքնիշխան պետության դեմ, որն առաջամարտիկ է ահաբեկչության դեմ պայքարում:

Ռուսաստանն ամենալուրջ ձևով դատապարտում է Սիրիայի վրա կատարված հարձակումը, որտեղ ռուսաստանցի զինվորականները երկրի օրինական իշխանություններին օգնում են ահաբեկչության դեմ պայքարում: Իր գործողություններով ԱՄՆ-ն ավելի է խորացնում Սիրիայում հումանիտար աղետը, վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը, փաստացի օգնելով ահաբեկիչերին, որոնք 7 տարի ահաբեկում են սիրիական ժողովրդին, և զարկ են տալիս երկրից ու ընդհանուր առմամբ տարածաշրջանից արտագաղթի նոր ալիքին»,-ասված է հայտարարության մեջ:

Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի և դաշնակիցների ագրեսիայի հարցը քննարկելու համար:

 

Նույն շարքից