Տնտեսություն 

Կկառուցվեն 80 հակակարկտային համակարգեր և կայաններ

analitik.am

Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է մի նախագիծ, որով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության նոր կայանքների տեղակայման, տարբեր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից տեղակայված հակակարկտային համակարգերը ռադիոլոկացիոն և կենտրոնացված կառավարման համակարգին միացնելու հետ կապված հարաբերությունները: 

«Նախագծի ընդունմամբ`

- Արմավիրի մարզի տարածքում հակակարկտային աշխատանքները կկազմակերպվեն առավել արդյունավետ, կկառուցվեն պետական ծրագրերին համապատասխանող 80 միավոր հակակարկտային համակարգեր և կայաններ.

- հակակարկտային համակարգերը և կայանքները կտեղադրվեն ռադիոլոկացիոն կայանների սպասարկման գոտում, կապահովվի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի առավել արդյունավետ պաշտպանությունը, կնվազեցվեն շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունները.

- ՀՀ և ԼՂՀ տարածքում տարբեր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կառուցված և տեղադրված հակակարկտային կայանքները կմիացվեն կենտրոնացված կառավարման ու ռադիոլոկացիոն համակարգերին, գյուղատնտեսությանը և բնակչությանը կարկտից հասցվող վնասները կհասցվեն նվազագույնի.

-ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ և ԼՂՀ տարածքներում տեղակայված հակակարկտային կայաններին հրահանգավորելու համար յուրաքանչյուր կայանում կներդրվի այնպիսի համակարգ, որը հնարավորություն կունենա համապատասխան կառավարման (այդ թվում` մարզային) կենտրոններից ստացված հրահանգն (ազդանշանը) ընդունել, վերարտադրել և հակակարկտային կայանին տալ աշխատանքային հրահանգ (կրակոց): 

- հակակարկտային կառավարման համակարգը կունենա անխափան սնուցման սարքեր (մարտկոց և արևային կուտակիչներ), իսկ համակարգն աշխատացնելու համար կօգտագործվեն հիմնական (ռադիոկապ) և պահուստային (GSM) կապուղիներ»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Նույն շարքից