Տնտեսություն 

Դոլարը, եվրոն, ֆունտն ու ռուբլին էժանացել են

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 11-ին կազմել է 404.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.67 դրամով: Հայաստանի Կենտրոնական բանկից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 556.98 դրամ (նվազել է 0.47 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.38 դրամ (նվազել է 0,02 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 664.06 դրամ (նվազել է 2,23 դրամով):


Ոսկու գինը կազմել է 16481.39 դրամ (աճել է 354.07 դրամով), արծաթի գինը՝ 260.97 դրամ (աճել է 6.74 դրամով), պլատինի գինը՝ 18131.16 դրամ (աճել է 230.74 դրամով):


ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում այսօր կայացել է 4100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.75 դրամ:

Նույն շարքից