Տնտեսություն 

ՀՀ-ն անհավասար առաջընթաց է գրանցել. ԱՄՆ ՄԶԳ

analitik.am

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) այսօր ներկայացրեց Հայաստանին օժանդակելու իր նոր՝ հնգամյա (2014-2018թթ) ռազմավարությունը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը ներկայացրեց Հայաստանի հիմնական ցուցանիշները՝ Մրցունակության համաշխարհային զեկույցի, Doing business-ի ու կոռուպցիայի ընկալման համաթվերի, մարդկային զարգացման ու Freedom House –ի անցումային տնտեսությունների վերաբերյալ ինդեքսների հիման վրա:

Նա ընդգծեց, որ թեև վերջին տարիներին Հայաստանն առաջընթաց է արձանագրել, բայց այդ առաջընթացն անհավասար է ըստ տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական անցման հիմնական չափորոշիչների: 

Ժողովրդավարության առումով առաջընթացը, ըստ Հիլիարդի ավելի քիչ է, քան տնտեսությւունում արձանագրված հաջողություններն են: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Հայաստանը համադրելի երկրների համեմատությամբ առաջատար դիրքերում է քաղաքացիական հասարակության կայացածության և խոսքի ազատության առումով: 


www.1in.am

Նույն շարքից