ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ ՌԴ-ն նպատակ չունի արգելել ամերիկյան Boeing կոնցեռնի կողմից օգտագործվող ռուսական տիտանի մատակարարումը ԱՄՆ-ին՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների: Այս մասին հայտնում է Коммерсант թերթը:
Մանտուրովը հայտնել է, որ Ռուսաստանը չի ընդունելու որոշումներ, որոնք բացասական ազդեցություն են ունենալու առաջին հերթին ռուսական ընկերությունների վրա:
Նշենք, որ ՌԴ պետդումա է ներկայացվել օրենսդրական նախաձեռնություն, որը հնարավորություն է տալիս կառավարությանն արգելել կամ սահմանափակել ալկոհոլի, ծխախոտի և մի շարք դեղերի ներմուծումը ԱՄՆ-ից և պատժամիջոցները սատարող այլ երկրներից: Պատգամավորները պատրաստվում են քննարկել փաստաթուղթը մայիսի 15-ին: