«Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն մյուս շաբաթ կարող է միանալ իր թիմին: Այս մասին հայտնել է լոնդոնյան գրանդի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք ստացավ ԵԼ-ի շրջանակներում ԲԿՄԱ-ի դեմ խաղի ժամանակ:
Հավելենք նաև, որ ապրիլի 26-ին ԵԼ-ի կիսաեզրափակիչի շրջանակներում զինագործները հանդիպելու են «Ատլետիկոյի» հետ: Մխիթարյանը կարող է մասնակցել հանդիպմանը: