Տնտեսություն 

Հայաստանը դեռ չի պատրաստվում դիմել Ռուսաստանին նոր վարկերի համար

analitik.am

Հայաստանը դեռ չի պատրաստվում դիմել Ռուսաստանին նոր վարկերի համար: Այդ մասին  հայտարարել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա հիշեցրել է, որ աշնան կեսերին՝ մոտ հոկտեմբերի 10-ին, Հայաստանը լիովին մարել է Ռուսաստանից 15 տարով, 2009թ. մայիսին ստացած 500 մլն դոլար վարկը: «Առայժմ մենք չենք ծրագրում դիմել Ռուսաստանի ղեկավարությանը նոր վարկերի համար»,- ասել է Սարգսյանը:


Հիշեցնենք, որ վարկը հատկացվել էր Libor +3 դրույքով, 15 տարի ժամկետով, եւ ուղղված էր ֆինանսական ճգնաժամի տարիներին Հայաստանին աջակցելուն: Ստացված միջոցներն ուղղվել են շինարարության ոլորտին եւ բանկային հատվածին, նաեւ ֆերմերներին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: Վարկը ժամանակից շուտ մարվել էր եվրոբոնդերի վաճառքից ստացված 700 մլն դոլարի շնորհիվ:

Նույն շարքից