Տնտեսություն 

Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու մասին պայմանագիրը պետք է պատրաստ լինի մինչև 2014-ի մայիս

analitik.am

Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու մասին պայմանագիրը պետք է պատրաստ լինի մինչև 2014-ի մայիս: Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ մինչ այդ կավարտվեն  մասնավոր սեկտորի հետ հանդիպումները ու բացատրություններ կտրվեն:


Նախարարը հիշեցրել է, որ ՄՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» ծրագրվում է հաստատել դեկտեմբերի 24-ին: «Ենթադրվում է, որ ՄՄ պետությունների ղեկավարներն ու Հայաստանը քննարկում կանցկացնեն ու որոշում կկայացնեն: Իսկ պայմանագրի տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2014-ի մայիս»,-ընդգծել է նախարարը:


Մինչ այդ նախարարությունը կշարունակի հանդիպել գործարարների հետ ու քննարկել հարկային ու մաքսային օրենսդրություններում, պետական ստանդարտների ու ապրանքների փոխադրման հնարավոր փոփոխությունները: «Մենք արդեն պարբերաբար նման հանդիպումներ ենք իրականցանու»,-հավելել է Ավանեսյանը:


Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը սեպտեմբերի երեքին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո:

Նույն շարքից