Տնտեսություն 

ԱՄՆ մանրածախ առևտրի ցանցերը պատրաստվում են «սև ուրբաթին»

analitik.am

Վաղը՝ Գոհաբանության տոնի հաջորդ օրը, ԱՄՆ-ում շահավետ առաջարկների որոնմամբ խանութներ կուղևորվի ամերիկացիների 53 տոկոսը՝ անցած տարվա 44 տոկոսի փոխարեն: Այս մասին են վկայում Accenture հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքները՝ փոխանցում է Interfax-ը:

Երեք տարում առաջին անգամ գնորդների թվի աճն այդ օրը տեղի է ունենում մասամբ տնտեսական պայմանների բարելավման, մասամբ՝ ռիթեյլերների կողմից մարկետինգային նոր մեթոդների հաշվին:

Ամերիկացիներին ամենից շատ գրավում են էլեկտրոնիկայի մեծ զեղչերը: Հարթ էկրանով ոչ վերջին մոդելի հեռուստացույցները կարելի է այդ օրը գնել սովորականից 2-3 անգամ էժան գնով:

Այս տարի ռիթեյլերները որոշել են շարունակել վերջին շրջանում սկսված ավանդույթը և վաճառքը սկսել արդեն հինգշաբթի երեկոյան, մինչդեռ նախկինում խանութների դռները բացվել են կեսգիշերից ոչ շուտ:

Նույն շարքից