Տնտեսություն 

Հեծանիվներով ու մանկական սայլակներով երթը՝ ընդդեմ կենսաթոշակային նոր օրենքի

analitik.am

Կուտակային կենսաթոշակների դեմ պայքարողները դեկտեմբերի 7-ին կեսօրին Ազատության հրապարակից հեծանիվներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։


«Մեր հիմնական նպատակն է, որ մարդիկ քաջատեղյակ լինեն, քանի որ հունվարից այս ամեն ինչը կանդրադառնա նրանց սեփական եկամուտների վրա։ Ուզում ենք, որ ավելի շատ մարդիկ միանան, ավելի մեծ երթեր կազմակերպվեն, որովհետև հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- երթը սկսելուց առաջ հայտարարեց Սերգեյ Արամյանը։


Հեծանիվներով ակցիային միացել են մայրերն իրենց փոքրիկ երեխաների հետ. «Այս օրենքը ազդելու է նաև երեխայի վրա, դրա համար իրենն էլ եմ բերել ինձ հետ»,-  ասաց 1-ամյա Հայկի մայրիկը՝ Իզաբելլա Սարգսյանը։

 

«Հեծանիվն էլ է տրանսպորտային միջոց, հետևաբար մենք փողոցի աջ մասով ենք երթևեկելու։ Երկուական հեծանիվներով իրար հետևից կգանք,- երթից առաջ հրահանգեց կազմակերպիչներից մեկը։

Հեծանվորդները Մաշտոցի պողոտայով բարձրանալու են Մատենադարան, այնուհետև Կորյունից Աբովյանով Հանրապետության հրապարակ։ Վերջնակետը նորից Ազատության հրապարակն է՝ Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով։

Նույն շարքից