Տնտեսություն 

Ծո, կըրնա՞ էղնի գան ասֆալտն էլ հավքեն տանին

analitik.am

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մուտքի աստիճանների մոտ` ՌԴ նախագահ Պուտինի այցից առաջ տնկված դեկորատիվ եղևնիները հանելուց հետո մնացած փոսերում 12 նոր եղևնիներ են տնկել:


Եղևնիները հանելուց հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ Էդգար Իգիթյանը գյումրեցի երիտասարդների անունից բաց նամակ էր գրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` պարզելու, թե ինչու են հանել արհեստական խոտածածկը և եղևնիները:


«Եղևնիներից բացի նաև Թատրոնում լամինատե ինչ որ բան էր, որ բեմը զարդարել էին, բայց Պուտինի հեռանալուց հետո, դա էլ էին տարել հետները, և դա ես չկարողացա իմ մեջ պահել և որոշեցի դուրս հանել իմ բաց նամակի միջոցով: Ընկերներս նոր ինձ հայտնեցին, որ նոր եղևնիներ են արդեն տնկել թատրոնի դիմաց ու շատ ուրախ եմ», - ասաց Էդգար Իգիթյանը:


Գյումրու դրամատիկանան թատրոնի փոխտնօրեն Սեյրան Հարությունյանն էլ ասաց, որ թատրոնի մուտքի մոտ եղեւնիներ հանել-դնելուց ինքը որևէ տեղեկություն չունի: Իսկ լրագրողի այն հարցին, թե տեսել է, որ նոր եւղևնիներ են տնկում, փոխտնօրենը պատասխանել է, որ լրագրողից տեղեկացավ այդ մասին:


Ի դեպ,  գյումրեցիների շրջանում նոր հումոր է տարածվել՝  «Ծո, կըրնա՞ էղնի գան ասֆալտն էլ հավքեն տանին»։


www.news.am

Նույն շարքից