Տնտեսություն 

Եվս 15 հազար քաղաքացի ցանկանում է ներկա լինել գազի թանկացման գործով դատավարությանը

analitik.am

«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները դեկտեմբերի 10-ին ՀՀ Վարչական դատարան ներկայացրին 15 հազար ստորագրություն` պահանջելով, որ գազի և էլեկտրաէներգիայի «ապօրինի» թանկացման դեմ հայցն ընթանա հրապարակային նիստերով, իսկ ստորագրած քաղաքացիները հանդես գան որպես 3-րդ կողմ:


«15 հազար ստորագրությունը, որը հավաքել ենք այս երեք շաբաթների ընթացքում, այն անհրաժեշտ իրավական հիմքն է, որ դատարանին թույլ է տալիս այս գործը քննել բանավոր ընթացակարգով»,- լրագրողներին ասաց ակտիվիստ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:


Հիշեցնենք, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ստորագրահավաքն ավարտվել է դեկտեմբերի 7-ին: Ստորագրություններից 5000-ը Վարչական դատարան է ներկայացվել նոյեմբերի 22-ին: Ընդհանուր առմամբ, ավելի քան 20 հազար մարդ է ստորագրել գազի և էլկետրաէներգիայի թանկացման դեմ:

Նույն շարքից