Տնտեսություն 

Թող նախագահն իր բյուջեին մի քանի կոպեկ վնաս տա

analitik.am

«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակարանատերերը դեկտեմբերի 10-ին հանդիպեցին Կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի` Դավիթ Նահապետյանի հետ և մեկ ու կես ժամ տևած բանակցություններից հետո բնակիչներին խոստացան դեկտեմբերի 11-ին պատասխանել նրանց բարձրացրած հարցերին:


«Մենք բողոք ներկայացրեցինք, որ ոչ ոք մեզ չի լսում, չի հարգում, չի ընդունում մեր առաջարկները, և չի ուզում նորմալ բանակցություն ունենալ, անընդհատ նույն ստերը, նույն հարցերը»,- ասաց Զոյա Պետրոսյանը՝ ավելացնելով, որ բանկի ներկայացուցիչները խոստացել են մեկ օրից կոնկրետ ասել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու։


«Եթե 250 հոգու փողոցում թողնեն, սա պետություն կոչվելու իրավունք չունի»,-ասաց բնակիչը՝ նշելով, որ հոգնել են անընդհատ խաբվելուց:


ԿԲ-ի կողմից սպառիչ պատասխան չստանալու դեպքում բնակիչները դիմելու են ՀՀ նախագահին. «Հաջորդ քայլը պրեզիեդենտի մոտ ենք գնալու, թող դիմեն նախագահին, նախագահն իր բյուջեին մի քանի կոպեկ վնաս տա և ժողովրդի հարցերին լուծում տա»:


Բնակիչները վստահեցրին, որ պայքարելու են մինչեւ վերջ։ «Եթե պետությունը չի հարգում իր երկրի քաղաքացիներիրն, ուրեմն քաղաքացին ինքը պիտի կանգնի, իր գլխի ճարը տեսնի կամ պահանջի իր գումարը 9 տարվա խաբված տոկոսներով կամ բնակարանը: Թող ելք գտնեն, հանեն ժողովրին էս վիճակից, չարչի են սարքել էս մարդկանց»,-ասաց Զոյա Պետրոսյանը։


Ավելի վաղ հայտնի էր, որ Դավիթաշենում և Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետև դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։

Նույն շարքից