Տնտեսություն 

Սոցիալական հոլովակ պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարողների կողմից

analitik.am

Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ պայքարող «Դեմ եմ» թիմի անդամները համացանցում տեղադրել են սոցիալական հոլովակ, որի միջոցով հասարակությանը իրազեկում են 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային նոր համակարգի մասին: Հոլովակում ընդգրկված են կենսաթոշակների դեմ ակցիաներից կադրեր, իսկ առավել ակտիվ անդամները հասարակությանը կոչ են անում միանալ իրենց նախաձեռնությանը:


Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող նախաձեռնության անդամները պահանջում են չեղյալ հայտարարել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչը, որով նախատեսվում է յուրաքանչյուր քաղաքացու ամսական աշխատավարձից 5% պարտադիր հատկացում կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին: 

Նույն շարքից