Տնտեսություն 

Ճապոնացիները փորձում են «խոզամարդ» ստեղծել

Տոկիոյի համալսարանի գիտնականները արտասովոր փորձարկում են անցկացնում, որի հիմնական նպատակն է մարդու ենթաստամոքսային գեղձով և մարդկային այլ օրգաններով խոզեր բուծել: Այլ կերպ ասած` ճապոնացիները «խոզամարդ» են ստեղծում: 


Սսկզբում մեկ  ցեղատեսակի խոզերին փոխպատվաստում են այլ տեսակի օրգաններ, օրինակ` խաչասերում են սև և սպիտակ խոզերին: Պրոֆեսոր Հիրո Նակաուչիի գլխավորած խումբը պարծենում  է, թե սովորել է խաչասերել մկներին առնետների հետ:


Եթե պարզվի, որ խոզերի և մարդկանց դեպքում նույն սկզբունքն է աշխատում, ապա առաջին արդյունքները կարելի է տեսնել արդեն առաջիկա հինգ տարում: Եթե ամեն ինչ ստացվի, ապա հիվանդները փոխպատվաստման համար տարիներով չեն սպասի դոնորական  օրգանների:

Նույն շարքից