Տնտեսություն 

Օգտատերերն ի նշան բողոքի ոչնչացնում են iPhone-ը

analitik.am

iPhone-ների զանգվածային ոչնչացում է սկսվել այն բանից հետո, երբ ամերիկյան Apple ընկերության ղեկավարությունը որոշել է App Store-ից հեռացնել Blockchain ծրագիրը, որը թույլ է տալիս հեշտությամբ աշխատել Bitcoin-ի հետ: Որոշումը պայմանավորված է դրա «անօրինական բնույթով»:

Reddit-ի բաժանորդը round-peg անվամբ խոստացել է բաժանորդներին, ովքեր կկոտրեն իրենց iPhone-ը եւ կնկարահանեն դա, Nexus 5 տալ: Քիչ անց կոտրված iPhone-ի դիմաց նա խոստացել է Moto G: Գրառումը կայքում է մնացել է 10 ժամ ու հեռացվել է, սակայն այդ ընթացքում արդեն գտնվել են ցանկացողներ պատժել Apple-ին:

Պահանջները հետեւյալն էին՝ կոտրել iOS 7-ով աշխատող iPhone 5 կամ 5S, հետո տեսանյութը տեղադրել YouTube-ում: Տեսանյությում պետք է երեւա, թե ով է օգտատերը, ով կասի, թե ինքը կոտրել է iPhone-ը մեկ այլ սմարթֆոն ստանալու համար:

Իրենց հոլովակները բարկացած օգտատերերը սկսլե են բեռնել Youtube-ում: Առաջինը պայմանները կատարել է Ջերեմին Արգենտինայից: Նա մի քանի անգամ ամրանով հարվածել է iPhone-ի էկրանին: Հաղորդում են, որ նրա Nexus 5-ն արդեն ուղարկել են:

Մյուս օգտատերն իր iPhone-ի վրա կրակել է հրացանից, մեկ ուրիշը՝ մաչետեի օգնությամբ: Ցանցում 6-7 նման հոլովակ է հայտնվել:

Ի նշան բողոքի շատ օգտատերեր հայտարարել են, որ եթե Apple-ը շարունակի նույն ոգով, նրանք կանցեն Android սարքավորումներին, որտեղ Blockchain-ը հասանելի է բեռնելու համար:

Նույն շարքից