Տնտեսություն 

Հայաստանի միջազգային ավիացիոն պայմանագրերը համակարգելու է էկոնոմիկայի նախարարությունը

analitik.am

Հայաստանի միջազգային ավիացիոն պայմանագրերը համակարգելու է էկոնոմիկայի նախարարությունը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվ անիստի ժամանակ: Ինչպես որոշումը ներկայացնելիս նշել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, գերատեսչությունը կդառնա լիազորված մարմին՝ մշակելու այլ երկրների հեը օդային հաղորդակցության վերաբերյալ գործող պայմանագրերում փոփոխությունները: Նախարարությունը նաեւ բանակցելու է նոր պայմանագրերի կնքման վերաբերյալ: Նախարարության վերոհիշյալ աշխատանքներում պետք է ներգրավվի նաև Հայաստանի կառավարությանը կից քաղավիացիայի գլխավոր վարչությունը:


Հիշեցնենք,որ հոկտեմբերի 23-ին կառավարությունը ներդրել է «բաց երկնքի» քաղաքականությունը՝ միջազգային ավիափոխադրումների դեպքում՝ առանց կոնկրետ փոխադրողների հանդեպ նախընտրության:Նոյեմբերի վերջին «Զվարթնոց» օդանավակայանի օպերատորը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նոր քաղաքականության շնորհիվ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Air France» ընկերության հետ՝ թռիչքների հաճախականությունը ավելացնելու վերաբերյալ: Դեպի Դուբայ թռիչքների հաճախականությունը կավելանա՝ 7-ից 11-ի հասնելով:

Նույն շարքից