IT 

«Խելացի» սեղանը թույլ չի տալիս երկար աշխատել նույն դիրքով

analitik.am

Stir ընկերությունը սկսել է Kinetic Desk-ի ՝ «խելացի» սեղանի վաճառքը: Սեղանը պարբերաբար փոխում է բարձրությունը, օգնում մարդուն պահպանել ֆիզիկական կազմվածքը: Նորույթը բավական թանկ արժե՝ 3890 դոլար: Առաջին խմբաքանակը սահմանափակված է 520 օրինակով: Սեղանների առաջին խմբաքանակը բաղկացած է ընդամենը 50 օրինակից: Մատակարարումները կսկսվեն արդեն փետրվարից՝ հայտնում է hitech.vesti.ru-ն: 

Stir Kinect Desk-ն ուն 150 սմ լայնություն, 75 սմ երկարություն ու 10 սմ հաստություն: Սեղանի բարձրությունը կարգավորվում է՝ դառնալով 55-130 սմ, այն կշռում է մոտ 68 կգ: 

Սեղանի ծայրերին գտնվում են AC ու USB արկղեր, որոնցից հնարավոր է լիցքավորել բջջային սարքերը՝ հեռացնելով լարերը: 

Ձախ մասում տեղակայված է 4.3 դյույմանոց էկրան, որի վրա նշվում է վիճակագրություն, թե որքան երկար է մարդը նստել ու որքան կալորիա է այրել: 

Եթե Kinect Desk-ի ցուցիչը որոշել է, որ դուք երկար եք նստել, ապա նա կբարձրացնի սեղանը՝ ձեզ ստիպելով փոխել դիրքը: 

Kinect Desk-ն ունի նաև Wi-Fi ու Bluetooth: 

Նույն շարքից