IT 

Amazon-ը մտադիր է ծանրոցներն առաքել անօդաչուների օգնությամբ

analitik.am

Amazon ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆրի Բեզոսը միշտ էլ առանձնացել է իր լայն մտահորիզոնով: Այս անգամ նա միջոց է մտածել՝ ծանրոցները գնորդներին հնարավորինս կարճ ժամանակում հասցնելու համար: Նա վստահ է, որ անօդաչուները կօգնեն ապրանքները պատվիրատուներին հասցնելու ժամանակը կրճատել՝ հասցնելով 30 րոպեի՝ գրում է The Washington Post-ը:

Բեզոսը հայտարարել է, որ նոր տեխնոլոգիան կհաջողվի ներդնել 5 տարի անց: Նա ցուցադրել է 4 պտուտակներով անօդաչու «փոստատարի» աշխատանքային նախատիպ:

Amazon-ը դեռ պետք է իշխանություններին վստահեցնի, որ առաջարկված տեխնոլոգիան միանգամայն անվտանգ է: Իշխանությունները մտավախություններ ունեն երկնքում ավտոմատացված սարքերի առկայության վերաբերյալ:

Նույն շարքից