IT 

Նոր տեսախցիկը հնարավորություն է տալիս նկարահանել մթության մեջ

analitik.am

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկոսները աշխատել են տեսախցիկների համար նոր ալգորիթմ ստեղծել, սակայն ոչ այն պատճառով, որ հեշտանան բարերում ու գիշերային ակումբներում նկարահանումները, գրում է vesti.ru-ն: 

Օրինակ՝ նման տեսախցիկով հնարավոր է վերստեղծել մարդկային աչքի պատկերը: Սարքը պիտանի կլինի նաև ռազմական լրտեսության ժամանակ, որը կկարողանա վատ տեսանելիության պայմաններում հետազոտել անծանոթ տեղանքը: 

Ինժեներ-էլեկտրիկ Ահմեդ Քիրմանին և նրա գործընկերները ստեղծել են ալգորիթմ, որը հաշվի է առնում լուսանկարվող օբյեկտի հարևան մասերի միջև կորելյացիան: 

Տեխնոլոգիան բավական պարզ է: Իրենց հայտնագործության մասին Քիրմանին ու նրա գործընկերները գրել են Science ամսագրում տպագրված հոդվածում: 

Նույն շարքից