IT 

Նոր սմարթֆոնը վնասվելուց հետո կարող է ինքնուրույն վերականգվել

analitik.am

Samsung-ը չի հասցրել ներկայացնել ճկվող էկրանով իր Galaxy Round-ը, երբ ընկերության մրցակից LG-ն նմանատիպ մոդել է թողարկել՝ G Flex-ը:

Արտադրողների խոսքով՝ նոր LG-ն մեկ այլ կարևոր առանձնահատկություն ունի՝ հետևի պանելը պաշտպանված է հատուկ ծածկույթով, որի շնորհիվ թեթև վնասվելու դեպքում կարողանում է ինքնուրույն վերականգնվել:

Սարքավորումն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Մոդելի քաշը 177 գրամ է: Ցավոք, սմարթֆոնը առայժմ միայն Հարավային Կորեայում է վաճառվում:

Նույն շարքից