IT 

Գրասենյակային սքաներներին փոխարինելու է գալիս գնդիկավոր գրիչը

analitik.am

Գործարար մարդիկ հաճախ են բախվում այն իրավիճակին, երբ շտապ հարկավոր է գործընկերներին ուղարկել կարևոր փաստաթղթի սքանավորված տարբերակը, սակայն սքաներ մոտակայքում չկա:

Սարքն անծանոթ քաղաքում որոնելու անհրաժեշտությունից կազատի գնդիկավոր գրիչը, գրում է style.rbc.ru-ն: 

Գրիչը մի կողմով գրում է, մյուսով՝ սքանավորում. հենց նման գործառույթներ ունի այդ յուրահատուկ գրենական պիտույքը: 

Գրիչի «չգրող» վերջավորությունն ունի 5 մեգապիքսելանոց սենսոր ու բարձր ճշգրտության ավտոմատ ֆիքսող լինզա:

Սարքը ի վիճակի է թվայնացնել ցանկացած փաստաթուղթ: Գրիչ-սքաները հագեցած է 1 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ ու դիկտոֆոնով:

Սարքն ունի USB մուտք, այնպես որ թվային պատկերն ու ձայնային ձայնագրությունները հնարավոր է տեղափոխել ցանկացած սարքի վրա:

 
Սարքն արժե 125 դոլար: 

Նույն շարքից