IT 

ՆԱՍԱ-ն 1.8 մետրանոց կին ռոբոտ է ստեղծել

analitik.am

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, 1.8 մետրանոց կին ռոբոտ է ստեղծել, որին անվանել է Վալկիրի, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տեխնիկայի այս «հրաշքը» կարողանում է ինքնուրույն քայլել, վերցնել տարբեր իրեր և գործիքներ օգտագործել։

 

Մասնագետները նշել են, որ այս խելացի ռոբոտն ավելի կկատարելագործվի, կկարողանա մասնակցել տիեզերական առաքելությունների, ինչպես նաև փրկել մարդկանց կյանքը պատերազմական ու աղետի գոտիներում։

 

Ռոբոտն ունի բազմաթիվ ներկառուցված տեսախցիկներ, ձայնագրող ու տեղորոշիչ սարքավորումներ։ ՆԱՍԱ-ի մասնագետներն այն կառուցել են 9 ամսվա ընթացքում՝ Տեխասում։

Նույն շարքից