IT 

Google-ը Պենտագոնի համար ռոբոտներ կարտադրի

analitik.am

Google ընկերությունը գնել է քայլող ռոբոտներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը՝ Boston Dynamics-ը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The New York Times-ը։ Գործարքի պայմանները  չեն հաղորդվում։


Boston Dynamics-ը համաշխարհային ճանաչում էր ստացել իր արտադրանքներից մեկի՝ զինվորների բեռնակիր LS3 ռոբոտ-ջորու շնորհիվ։  Զինվորական այս ռոբոտը մշակվել էր  2006 թվականից։   LS3-ը կարող է մինչեւ 180 կգ բեռ փոխադրել՝ մինչեւ 32 կմ հեռավորությամբ։


Ընկերությունների ստեղծած սարքերի շարքում են Cheetah հովազը, որը կարող է վազել 45 կմ/ժ արագությամբ,  խավարասեր ռոբոտ RHex-ը, WildCat –ը և այլն:


Բացի կենդանակերպ ռոբոտների մի ամբողջ շարքից` Boston Dynamics-ն ստեղծել է նաև մարդանման երկու սարք` Atlas (The Agile Anthropomorphic Robot) եւ PETMAN (Protection Ensemble Test Mannequin):


Ըստ պաշտոնական վարկածի` PETMAN-ը ստեղծվել է հատուկ պաշտպանական համազգեստները փորձարկելու համար: «Հումանոիդը», ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կախված,  կարող է նմանակել  շնչառությունը, քրտնարտադրությունը և «մարմնի» ջերմաստիճանի փոփոխությունները:

Նույն շարքից