Սպորտ 

 «Բարսելոնան» վերջնականապես որոշել է վաճառել 4 խաղացողի

analitik.am

«Բարսելոնայի» ղեկավարությունը վերջնականապես որոշում է կայացրել այս ամառ վաճառել իր 4 խաղացողներին: Ինչպես հայտնում է Marca-ն, Անդրե Գոմեշը, Ալեյշ Վիդալը, Լյուկա Դինը և Իերո Մինան կարող են արդեն այսօրվանից նոր ակումբ փնտրել իրենց համար:
Նշվում է, որ Գոմեշն ու Վիդալը վերջնականապես հիասթափեցրել են կատալոնական գրանդի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին, քանի որ բազմիցս շանս են ունեցել իրենց դրսևորելու համար, սակայն չեն կարողացել դա անել:

Դինը ևս հնարավորություն չունի այլևս, իսկ ահա Մինան դեռ կարող է հույսեր փայփայել, սակայն միայն եվրոպական որևէ ակումբում փորձ կուտակելուց հետո:

Նույն շարքից