IT 

Վաճառքում է հայտնվել մեքենայի, մոտոցիկլի և ուղղաթիռի խառնուրդը

analitik.am

Մասնագետները երկար ժամանակ փորձում էին գտնել մեքենան օդ բարձրացնելու տարբերակ: Ինչպես տեղեկացնում РБК-ն՝ PAL-V-ն ցուցադրել է նման մեքենայի նախատիպը:

Արտաքինից այն նման է մեքենայի, մոտոցիկլի և ուղղաթիռի խառնուրդի: Այն ունի երկաթե թափք, որում կարող է նստել 2 մարդ, շարժվում է 3 անիվներով, իսկ օդ բարձրանալու համար ունի հատուկ պտուտակ:

Ցամաքով շարժվելիս Helicycle-ը կարող է հասնել առավելագույնը՝ 180 կմ/ժ արագության, որը բավական է ցանկացած ժամանակակից մեքենայի համար: Այն 100 կմ/ժ արագության հասնում է 8 վայրկյանում: Helicycle-ը օդով կարող է անցնել 350 կմ:

Այս յուրօրինակ մեքենայի արժեքը կազմում է 295.000 դոլար:

Նույն շարքից