IT 

2013-ի ամենատարածված սարքավորումը iPad mini-ն է

analitik.am

Forbes հեղինակավոր ամսագիրը iPad mini-ն անվանել է 2013-ի ամենահայտնի նորույթն էլեկտրոնային սարքավորումների ոլորտում:

Ինչպես ներկայացնում է Luxlux.net-ը՝ iPad mini սարքավորման առաջին տարբերակը մասնագետները համալրել էին 7.9 դյույմ անկյունագծով էկրանով՝ 1024 х 768 պիքսել կետայնությամբ, և այն ժամանակ ոչ այնքան հզոր պրոցեսորով:

 

Համենայն դեպս՝ բյուջետային iPad-ը բավականին մեծ տարածում գտավ՝ ապացուցելով, որ Սթիվ Ջոբսը չպետք է անգամ կասկածներ ունենար փոքր չափսերի պլանշետների հաջողության հարցում:

Apple ընկերությունը փոքրածավալ սարքավորման հաջողության ֆոնին 2013-ին համաշխարհային շուկա է հանում Retina էկրանով iPad mini-ն, որը համալրված է A7 նորագույն պրոցեսորով, touchscreen էկրանով՝ 2048 x 1536 պիքսել կետայնությամբ, և 128 գեգաբայթ ֆլեշ-հիշողությամբ:
 

Նույն շարքից