IT 

Վաճառքում է հայտնվել առաջին թռչող մոտոցիկլետը

analitik.am

Մոտոցիկլետի և ուղղաթիռի հոլանդական հիբրիդ հելիցիկլետը վաճառքում է հայտնվել: Սարքն արժե մոտ 300 հազար դոլար:


Աշխարհում առաջին թռչող երկտեղանի մոտոցիկլետը կոչվում է «Helicycle Pal-V»: Հիբրիդը կարող է տեղաշարժվել ինչպես երկրի վրա, այնպես էլ օդում: Երկտեղանի Helicycle Pal-V-ի առավելագույն արագությունը մայրուղու վրա 180կմ/ժ է, բենզինի մեկ բաք տարողությամբ կարող է անցնել 1300կմ և թռչել 350կմ: Այն ունի պողպատե թափք, երեք անիվ: 100կմ/ժ արագություն զարգացնում է 8 վայրկյանում:


Յուրահատուկ մոդելի նախնական գինը կազմում է 295 հազար դոլար:

Նույն շարքից